Հետևեք մեզ։

Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս և այն կողմում, հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը. Փաշինյան

16:01, 18 նոյեմբեր 2023
Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս և այն կողմում, հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ բացման արարողությանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը հայտնել է, որ համաձայնությունները ձեռք են բերվել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների մասին։

 

«Համաձայնություններն արձանագրվել են Շառլ Միշելի հայտարարությունների մեջ»,-ասել է Փաշինյանը:

 

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ ԳՇ 1974 - 1990թթ. քարտեզները։

 

«Կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս և այն կողմում, նաև հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը»,- ասել է նա և հավելել, որ օրինակ, Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: