Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը պատժվի Գազայում կատարած հանցագործությունների համար:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Նա ասել է, որ պետք է հետախուզական հետաքննություն անցկացնել Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների վերաբերյալ, որոնք կարող էին սպանել ՀԱՄԱՍ-ի պատանդներին:
«Իսրայելը կազատվի Նեթանյահուից, քանի որ նա ստիպում է իր երկրին թանկ գին վճարել Գազայի հատվածում գործողության համար»,-ասել է Էրդողանը։
Նա հայտնել է, որ Թուրքիան ջանքեր կգործադրի Գազայի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
«Անկարան ունի բազմաթիվ ապացույցներ, որոնք բավարար են Իսրայելի կառավարությանը Միջազգային քրեական դատարանում հետապնդելու համար»,-աաել է Էրդողանը։