Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Ուելսի հավաքականի հետ հանդիպումն ավարտեց 1։1 հաշվով։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարպետության պակաս կար․
«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց։ Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց։
Մարզումների ժամանակ ուշադրություն դարձրել էինք մրցակցի եզրային նետումներին։ Ցավոք, Հայաստանի հավաքականում չկան այդքան բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Կարիք չկա այդ մասին խոսելու, ինչ եղել է՝ արդեն անցյալում է»,-ասաց մարզիչը։
Ինչ վերաբերում է Իվուի վնասվածքին, մարզիչն ասաց, որ այժմ ոչինչ ասել չի կարող, բուժզննումից հետո կպարզվի, եթե կարիք լինի՝ կուղարկեն լրացուցիչ ստուգումների։
Պետրակովը չամփոփեց հավաքականի ելույթները, և ասաց, որ այդ մասին կխոսի Խորվաթիայի հանդիպումից հետո։