Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ։ Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։
«Էմոցիոնալ խաղ էր։ Դուրս էինք եկել հաղթելու։ Շատ գոլային պահեր ստեղծեցինք, ցավոք, չկարողացանք երկրորդ գոլը խփել։
Ուելսի ուժեղ կողմն էլ եզրային նետումներն ու անկյունայիններն են, որից էլ կարողացան օգտվել։
Եթե այսօր հաղթեինք, մեծ խաղ էր սպասվում Խորվաթիայում։ Բայց, եթե այսպես շարունակենք, մի օր կհասնենք մեր նպատակին»,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, փոխանցում է Armsport.am-ը։