Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի՝ Ուելսի թիմի հետ հանդիպումը։
«Շատ ուրախ եմ, որ մեր թիմն այդքան լավ խաղաց։ Ցույց տվեցինք ցանկություն՝ այս խաղում հաղթելու։ Ապացուցեցինք, որ արժանի ենք ԵԱ-ում խաղալու։ Միգուցե՝ Լատվիայի հետ խաղը խանգարեց հասնելու դրան։
Մեր հավաքականն ապացուցեց, որ կարող է մեծ հանդիպումներ անցկացնել, խաղալ ուժեղ ընտրանու դեմ։
Ուրախ եմ մեր խաղի համար, բայց ափսոսում եմ, որ այսպիսի արդյունք գրանցվեց։ Շատ պահեր ունեցանք, բայց չստացվեց դրանցից օգտվել, հուսով եմ՝ Խորվաթիայի հետ խաղում կստացվի»,- ասել է Չանչարևիչը խաղից հետո, փոխանցում է Armsport.am-ը։