Հայաստան-Ուելս խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել է ավելի քան 30 ուելսցի ֆուտբոլասեր։ Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է, որ Հայաստանի մայրաքաղաքում ձերբակալվել է 32 աջակից, և որ արտաքին գործերի նախարարությունը ներգրավված է գործընթացում, հայտնում է The Guardian-ը։
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է․ «Ասոցիացիան տեղյակ է Երևանում մեր երկրպագուների հետ կապված իրավիճակի մասին, և մենք կանոնավոր քննարկումների մեջ ենք ոստիկանության հետ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ներգրավված է»:
Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի խոսնակը հավելել է. «Մենք աջակցում ենք Հայաստանում մի շարք ուելսցի ֆուտբոլասերների ընտանիքներին և կապի մեջ ենք տեղական իշխանությունների հետ»:
Նշենք, որ Ուելսի 1200 երկրպագու Երևան էին ժամանել` խաղին հետևելու համար։
Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։