Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարի խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ «Ես կխոսեմ նրա հետ»,- ասել է կանցլերը Բեռլինի մերձակայքում գտնվող Նութեթալ գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Բայց, Շոլցի խոսքով, ինքը չի տեսնում սցենար, որում Ռուսաստանի Դաշնությունը կգնա ինչ-որ զիջումների Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։ Կանցլերն այլ մանրամասներ չի հայտնել։
Ես կխոսեմ Պուտինի հետ․ Շոլց
23:36, 18 նոյեմբեր 2023