ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոդված է հրապարակել Washington Post-ում՝ կրկին զուգահեռներ անցկացնելով ՀԱՄԱՍ-ի և ՌԴ նախագահի գործողությունների միջև։
«Ե՛վ Պուտինը, և՛ ՀԱՄԱՍ-ը պայքարում են ժողովրդավարությունը քարտեզից ջնջելու համար: Ե՛վ Պուտինը, և՛ ՀԱՄԱՍ-ը հույս ունեն խաթարել ավելի լայն տարածաշրջանային կայունությունն ու ինտեգրումը և օգտվել դրանից առաջացած քաոսից: Ամերիկան չի կարող և թույլ չի տա, որ դա տեղի ունենա հանուն մեր ազգային անվտանգության, հանուն աշխարհի բարօրության»,- գրում է Բայդենը։
Բայդենի վարչակազմը ներկայումս փորձում է Կոնգրեսի միջոցով առաջ մղել ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ, որը միավորում է օգնությունը թե՛ Ուկրաինային, թե՛ Իսրայելին։ Դա արվել է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների զգալի մասի դիմադրությունը հաղթահարելու համար, ովքեր դեմ են Ուկրաինային շարունակական օգնությանը։