Հետևեք մեզ։

Ռուսաստանի իշխանությունները հայտնում են Մոսկվայի տարածքում անօդաչու թռչող սարքի խոցման մասին

08:08, 19 նոյեմբեր 2023
Ռուսաստանի իշխանությունները հայտնում են Մոսկվայի տարածքում անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնում են, որ Մոսկվայի հյուսիս-արևելքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։

 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է. «Նոյեմբերի 19-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01.00-ին, Կիևի ռեժիմի կողմից փորձ է արվել ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»։

 

Սոբյանինն ասել է, որ «Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակվելու փորձը խափանվել է»։

 

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը։