Սալվադորում կայացել է «Միսս Տիեզերք 2023» մրցույթի եզրափակիչը։ Դրա հաղթողը Նիկարագուայից 23-ամյա մոդել Շեյնիս Պալասիոսն է։
Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Ավստրալիայի ներկայացուցիչ Մորիա Ուիլսոնը և Թաիլանդը ներկայացնող Անտոնիա Պորսիլդը։
Շեյնիս Պալասիոսը դարձել է առաջին բնիկ նիկարագուացին, ով ստացել է «Միսս Տիեզերք» տիտղոսը:
Ինչ հայտնի է հաղթողի մասին.
Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն ծնվել է 2000 թվականի մայիսի 30-ին Մանագուայում։ Ավարտել է իր հայրենի քաղաքի Կենտրոնական Ամերիկայի համալսարանը զանգվածային հաղորդակցության գծով: Աղջկա հասակը 180 սմ է, ազատ ժամանակ աղջիկը զբաղվում է վոլեյբոլ խաղալով։