Հետևեք մեզ։

Ալի Խամենեին կոչ է արել մահմեդական երկրներին խզել քաղաքական կապերն Իսրայելի հետ

18:11, 19 նոյեմբեր 2023
Ալի Խամենեին կոչ է արել մահմեդական երկրներին խզել քաղաքական կապերն Իսրայելի հետ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել մահմեդական երկրներին «խզել քաղաքական կապերն Իսրայելի հետ առնվազն սահմանափակ ժամանակով», կիրակի օրը հաղորդում է իրանական Tasnim կիսապաշտոնական գործակալությունը:

 

Այաթոլլահն ավելի վաղ կոչ էր արել իսլամական էմբարգո սահմանել Իսրայելին նավթի և սննդի մատակարարումների վրա:

 

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի անդամների համատեղ գագաթնաժողովում մահմեդական երկրները չեն համաձայնել լայնածավալ պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, ինչպես պահանջում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

 

Արաբական աշխարհի երկրները մինչ այժմ սահմանափակվել են հիմնականում քաղաքական հայտարարություններով, որոնք պահանջում են Իսրայելից դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունները Գազայում, վերսկսել ջրի, վառելիքի և սննդի մատակարարումը անկլավին և խաղաղ ճանապարհով լուծել պաղեստինյան հակամարտությունը: