Ես խորապես ցնցված եմ, որ 24 ժամից էլ քիչ ժամանակում հարձակման են ենթարկվել Մերձավոր Արևելքում գտնվող Պաղեստինի փախստականների օգնության գործակալության երկու դպրոցները: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
«Տասնյակ մարդիկ, որոնցից շատերը կանայք և երեխաներ են, որոնք ապաստան են գտել ՄԱԿ-ի օբյեկտներում, սպանվել և վիրավորվել են: Հարյուր հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ պաշտպանություն են փնտրում ՄԱԿ-ի օբյեկտներում Գազայի հատվածում, քանի որ մարտերը սաստկանում են», - ասել է Գուտերեշը:
«Նորից եմ շեշտում, որ այդ օբյեկտներն անձեռնմխելի են։ Այս պատերազմն ամեն օր բերում է ապշեցուցիչ և անընդունելի թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ կանանց և երեխաների: Սա պետք է դադարեցվի»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կրկին կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել։