Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) երկեղջյուր գլխարկը վաճառվել է Ֆոնտենբլոյի աճուրդում գրեթե 2 միլիոն եվրոյով, հաղորդում է աճուրդը կազմակերպող Osenat աճուրդի տունը։
«Շատ գնորդներից հետո Նապոլեոն I կայսրի գլխարկը գտավ իր գնորդին 1մլն 932 հզր եվրոյով», - ասել են կազմակերպիչները:
Նրանք նաև պարզաբանել են, որ սա ռեկորդային գումար է Նապոլեոն Բոնապարտի հետ կապված հավաքածուի վաճառքից։ Երկեղջյուրի գնահատված արժեքը մինչև աճուրդը տատանվում էր 600 հազար եվրոյից մինչև 800 հազար եվրոյի սահմաններում: Նապոլեոնին պատկանող ամենաթանկ իրը համարվում էր կայսեր մեկ այլ գլխարկը, որը 2014 թվականին հարավկորեացի գործարարը գնել էր 1,8 միլիոն եվրոյով։