Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։
Զրույցի ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Կողմերը մտահոգիչ են համարել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայությունը։
ՌԴ և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները անհրաժեշտ են համարել հրադադարի շուտափույթ հաստատումն ու տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը։