ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը 2021 թվականից ի վեր ընկել է ռեկորդային՝ 40%-ով, հայտնում է NBC-ն՝ հղում անելով հարցումների տվյալներին։ Նշվում է, որ հիմնական պատճառը իսրայելա-պաղեստինյան պատերազմական քաղաքականության անհամաձայնությունն է։
Հարցվածների 57%-ը, գրում է NBC-ն, հավանություն չի տալիս Ջո Բայդենի գործողություններին։ Նախագահի արտաքին քաղաքական մոտեցմանը հավանություն է տալիս ընտրողների միայն 33%-ը։ Բայդենի տնտեսական քաղաքականությանն աջակցում է ընտրողների 38%-ը։
Ընտրողների միայն 34%-ն է հավանություն տալիս պետության ղեկավարի գործողություններին Մերձավոր Արևելքում պատերազմի առնչությամբ, իսկ 56%-ը դեմ է արտահայտվել։ Ինչպես նշում է NBC-ն, այս ֆոնին կտրուկ նվազել է աջակցությունը 18-ից 34 տարեկան երիտասարդների շրջանում։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վեց առանցքային նահանգներից հինգում առաջատար է Ջո Բայդենից՝ 4-11%-ով, ըստ New York Times-ի հարցման: Ընտրողների ճնշող մեծամասնությունը նշել է կյանքի որակի վատթարացում, իսկ 60%-ը նշել է, որ ամբողջ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում: