«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իմ ունեցած տեղեկություններով, փորձում է իր խորհրդականին դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Դա խիստ անընդունելի է, քանի որ Ալեն Սիմոնյանն ինքը լուրջ խնդիրներ ունի բարեվարքության և հակակոռուպցիոն օրենսդրության հետ։
Սիմոնյանի մոտիվացիան, ենթադրում եմ, այն է, որ իր օգտին ձայն, կամ, առնվազն, ինֆորմացիայի աղբյուր ունենա հակակոռուպցիոն այս մարմնում։
Ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլևս չի ունենա քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների այն աջակցությունը, որը (բոլոր խնդիրներով հանդերձ) ունի այժմ»։