Հետևեք մեզ։

Նովակ Ջոկովիչը հաղթեց իտալացի Յաննիկ Սիններին

23:19, 19 նոյեմբեր 2023
Նովակ Ջոկովիչը հաղթեց իտալացի Յաննիկ Սիններին

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է իտալացի Յաննիկ Սիններին և յոթերորդ անգամ հաղթել Թուրինում կայացած Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) եզրափակիչ մրցաշարում։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 15 մլն դոլար։

Խաղը տևել է 1 ժամ 43 րոպե և ավարտվել 6։3, 6։3 հաշվով՝ հօգուտ սերբի։ Ջոկովիչը 13 էյս կատարեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և 8 բրեյք-փոինթներից երեքը դարձրեց իր հաշիվը: Սիններն ունի յոթ էյս, ոչ մի կրկնակի սխալ։:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակի 36-ամյա առաջատար Նովակ Ջոկովիչը նաև «Մեծ սաղավարտի» և «Մասթերս» շարքի տիտղոսների ռեկորդակիրն է՝ համապատասխանաբար 24 և 40 անգամ։ 22-ամյա Յաննիկ Սիններն առաջին անգամ ելույթ ունեցավ մրցաշարում և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը համաշխարհային դասակարգման աղյուսակում։

Վերլուծական