Պոլսում լույս տեսնող «Ակօս» հայկական պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը վերջերս ազատ է արձակվել վաղաժամ՝ «պայմանավորված լավ վարքով»։
Սակայն, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։
Նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության նախաձեռնող Սամասթը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության համար» և նրան 7 տարի 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում։