Բելգիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական խաղում սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթել է Ադրբեջանին։
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն պոկեր է ձևակերպել։ 30-ամյա հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել առաջին խաղակեսի մինչև 20-րդ րոպեն։
90-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լեանդրո Տրոսարը:
Բելգիան (20 միավոր) F խմբում զբաղեցրել է առաջին տեղը, Ավստրիան մեկ միավոր պակաս ունի և երկրորդն է։