Հետևեք մեզ։

Երևանում «օրենքով գողերի ռազբորկայի» ժամանակ «օրենքով գողերին» ծեծել են․ հնչել են կրակոցներ. Shamshyan.com

23:53, 19 նոյեմբեր 2023
Երևանում «օրենքով գողերի ռազբորկայի» ժամանակ «օրենքով գողերին» ծեծել են․ հնչել են կրակոցներ. Shamshyan.com

Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին:

Օպերատիվ տվյալներով պարզվել է նաև, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել  Ա.  Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին: Իրավապահները հայտնաբերել են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ին, 53-ամյա Պարույր Գ.-ին, 39-ամյա Արթուր Գ.-ին, 37-ամյա Հայկ Խ.-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ին, 34-ամյա Արտյոմ Մ.-ին, 54-ամյա Գևորգ Հ.-ին, 47-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ին: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր.-ի 297 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գող են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ: Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ արդյոք հիվանդանոցներ դիմող անձինք եղել են: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։