Հետևեք մեզ։

Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն

00:05, 20 նոյեմբեր 2023
Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարցել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
 
Հայ բռնցքամարտիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին՝ մեկ վայրկյան անգամ կասկածի տակ չդնելով իր հաղթանակը։
 
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Էլիդա Քոչարյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
 
Տեսանյութն՝ այստեղ։