Sunexpress ավիաընկերության ինքնաթիռը Փարիզից մեկնել է Իզմիր քաղաք՝ առանց օդաչուի և 30 ուղևորի։ Այս մասին հայտնում է Airporthaber պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռի հետ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին։ Ինքնաթիռի չվերթը նախատեսված էր Շառլ դը Գոլ օդանավակայանից Իզմիր քաղաք ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին), սակայն այն հետաձգվել է երեք ժամով։
Ժամը 20:00-ի մոտ չվերթի գրանցման մեկնարկի մասին տեղեկություն չի փոխանցվել։ Բջջային հավելվածում թռիչքի կարգավիճակի տվյալները ստուգելուց հետո ուղևորները հայտնաբերել են, որ իրենց ինքնաթիռն արդեն մեկնել է, և ավիափոխադրողի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու փորձերն անհաջող են եղել: Արդյունքում 30 ուղևոր և մեկ ավիաընկերության օդաչու չեն բարձրացել ինքնաթիռ։