Հետևեք մեզ։

Հնդկական IDRW-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի հետ կնքած զենքի պայմանագրերի մասին և հաստատել՝ ցուցադրված ինքնագնաց հաուբիցները Հայաստանի համար են

00:45, 20 նոյեմբեր 2023
Հնդկական IDRW-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի հետ կնքած զենքի պայմանագրերի մասին և հաստատել՝ ցուցադրված ինքնագնաց հաուբիցները Հայաստանի համար են

Հնդկական հայտնի Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները, որոնք վերջերս ցուցադրել էր, նախատեսված են Հայաստանի համար, գրում է հնդկական  Indian Defence Research Wing պարբերականը։

 

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա: Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարարը»,-գրում է լրատվականը և հիշեցնում, որ 2020-ին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել շարժական ռադիոտեղորոշիչ սարքեր Swathi-ի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերին՝ 245 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել Pinaka բազմափողանի հրթիռային կայանների, հակատանկային հրթիռների և այլ զինամթերքի ձեռքբերման համար»,- գրում է Idrw-ն։