Հետևեք մեզ։

Մոսկվայի մարզում ՀՕՊ-ն անօդաչու թռչող սարք է խոցել

22:08, 19 նոյեմբեր 2023
Մոսկվայի մարզում ՀՕՊ-ն անօդաչու թռչող սարք է խոցել

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի տարածքում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

Նախնական տվյալներով, ավերածություններ կամ զոհեր չկան բեկորների ընկնելու վայրում։ Դեպքի վայրում աշխատում են  մասնագետները։

Նշենք, որ վաղ առավոտյան ևս ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայի ժամանակով ժամը 01.00-ին, Կիևի կողմից փորձ է արվել ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք էին ոչնչացրել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները