Հետևեք մեզ։

Լիտվիայում ՀՀ նորանշանակ դեսպանը 2023-ին հասարակական նշանակության շինություն և մեքենա է նվեր ստացել

01:58, 20 նոյեմբեր 2023
Լիտվիայում ՀՀ նորանշանակ դեսպանը 2023-ին հասարակական նշանակության շինություն և մեքենա է նվեր ստացել

Արա Մարգարյանը, որը հոկտեմբերի 23-ին նշանակվել է Լիտվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2023-ին հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը) է նվեր ստացել։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

1994-ին էլ Կապանում է բնակարան նվեր ստացել, իսկ 2004-ին Երևանում բնակարան է գնել։

2023-ին նաև մեքենա է նվեր ստացել՝ 2010 թվականի արտադրության Nissan: 5000 դոլար բանկային ավանդ ունի, 5650 դոլար և 250 հզր դրամ էլ ունի բանկային հաշվին։ Կանխիկ 2 մլն 400 հզր դրամ ունի և 1500 դոլար։

Կինը՝ Մերի Բադալյանը, ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենն է, սակայն հայտարարագիր չի ներկայացրել։

Նշենք, որ Արա Մարգարյանը մինչ դեսպանը նշանակվելը աշխատում էր ԱԳՆ-ում՝ ԱՄՆ փոխդեսպանն էր, այնուհետև Եվրոպայի վարչության պետը։