97 տարեկան հասակում մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը։ Այս մասին հայտնում է Քարթերի մամուլի ծառայությունը, որը նա հիմնել է ամուսնու՝ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հետ։
Կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, սեփական տանը: «Նա մահացել է խաղաղ, իր ընտանիքի մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, նա սկսել էր տանը բուժօգնություն ստանալ:
1946 թվականին Քարթերն ամուսնացել է Ջիմի Քարթերի հետ, ով 1977-1981 թվականներին ծառայել է որպես ամերիկյան պետության ղեկավար։
«Ռոզալինը եղել է իմ հավասար գործընկերն այն ամենում, ինչ ես երբևէ հասել եմ: Նա տվեց ինձ իմաստուն առաջնորդություն և աջակցություն, երբ դրա կարիքն ունեի: Քանի դեռ Ռոզալինը կողքին էր, ես միշտ գիտեի, որ ինչ-որ մեկը սիրում է ինձ և աջակցում է ինձ»,- ասել է Քարթերը: 2023 թվականի հոկտեմբերի 1-ին նախկին նախագահը դարձավ 99 տարեկան։
Որպես առաջին տիկին, Ռոզալին Քարթերը պատվաստումը դարձրել է սովորական պրակտիկա ամերիկյան առողջապահական համակարգում. 1981 թվականին նախադպրոցական տարիքի երեխաների 95%-ը պատվաստված է եղել կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ:
Նա նաև դարձել է ԱՄՆ նախագահի առաջին տիկինը, ով ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առջև։