Հետևեք մեզ։

Պատմական ընտրական փուլ․ Ռոնալդուն՝ Պորտուգալիայի հավաքականի ելույթների մասին

11:10, 20 նոյեմբեր 2023
Պատմական ընտրական փուլ․ Ռոնալդուն՝ Պորտուգալիայի հավաքականի ելույթների մասին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ազգային հավաքականի ելույթը Եվրո-2024-ի ընտրական փուլում, գրում է Armsport.am-ը։

«Պատմական ընտրական փուլ․․․ 100 տոկոսանոց արդյունք։ Շնորհավորում եմ Պորտուգալիային»,- գրել է Ռոնալդուն իր սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի 10-րդ տուրի Պորտուգալիայի և Իսլանդիայի հավաքականների հանդիպումը։ Թիմերը խաղացել են Լիսաբոնի Խոսե Ալվալադե մարզադաշտում։ Պորտուգալիան 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիային։

Այս հանդիպման արդյունքից հետո Պորտուգալիան F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ անցկացրած 10 խաղում 30 հնարավորից վաստակելով 30 միավոր։