Ռուսաստանի ՆԳՆ-ն Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ջամալայի (Սուսանա Ջամալադինովա) նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ռուսական գերատեսչության որոնման տվյալների բազային։
«Ջամալադինովա Սուսանա Ալիմովնան հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թե ինչ հոդվածով է հետախուզվում ուկրաինուհուն, չի նշվում։
Ջամալան հայտնի է 2016 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելով։ 2016 թվականից Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։