ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ժամանել է Կիև, նախատեսում է հանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ և հայտարարել Վաշինգտոնի աջակցության մասին։
«Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի առաջնորդների հետ»,- գրել է Պենտագոնի ղեկավարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նա հավելել է, որ ծրագրում է իր այցով կարևոր ուղերձ փոխանցել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային։