Աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Խավիեր Մայլին, ով Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ֆավորիտ չէր համարվում, անսպասելիորեն հաղթելէ ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 56%-ը։
Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։
«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չէին, ինչի համար մենք ակնկալում էինք, և ես խոսեցի Խավիեր Մայլիի հետ՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով նրան, քանի որ նա այն նախագահն է, որին արգենտինացիների մեծամասնությունը ընտրել է առաջիկա չորս տարիների համար», - ասել է Մասսան:
BBC-ն գրում է, որ TikTok-ի 53-ամյա աստղին, երաժիշտին, տնտեսագետին և հեռուստահաղորդավարին համեմատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ՝ իր բուռն ոճի և հակասական հայտարարությունների պատճառով:
Նա, մասնավորապես, կոչ էր արել «դեն նետել հիվանդ պեսոն հանուն ԱՄՆ դոլարի» և խոստացել էր այրել Կենտրոնական բանկը՝ «գնաճի քաղցկեղին» վերջ տալու համար։
Ինչպես հիշեցնում է AFP-ն, Մայլին դեմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատմանը, հրազեն կրելուն, խոստացել է խզել հարաբերությունները Արգենտինայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Բրազիլիայի հետ։