«Ադրբեջանը լուրջ աշխատանք է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործելու ուղղությամբ, որպես մաքսային պետական կոմիտե մենք նույնպես ներգրավված ենք այդ գործընթացներում, այժմ աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի վրա»։
Այս մասին հայտարարել է կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը միաժամանակ այլ ճանապարհների կառուցման աշխատանքներ է իրականացնում։