Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան պաշտպանության նախարարների խորհուրդների, արտաքին գործերի և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։
Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Նա այդ մասին հաղորդել էր Լուկաշենկոյին։