Հետևեք մեզ։

Սևանա լճում մարդու գանգ է հայտնաբերվել․ Shamshyan.com

13:29, 20 նոյեմբեր 2023
Սևանա լճում մարդու գանգ է հայտնաբերվել․ Shamshyan.com

 ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները «Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են:Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: