Վրաստանը դարձել է Ռուսաստանի գավառ. հենց «Վարդերի հեղափոխության» 20-ամյակի նախօրեին ուզում եմ ձեզ ասել, որ Վրաստանին շատ մեծ փոփոխություններ են պետք։ Այս մասին դատավարության ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին;
Նրա խոսքով, ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, կարողացավ դրական արձագանք ստանալ Եվրահանձնաժողովից Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ։
«Այժմ «Վարդերի հեղափոխության» 20-ամյակն է։ «Վարդերի հեղափոխության» 20-ամյակի նախօրեին ուզում եմ ձեզ ասել, որ Վրաստանին շատ մեծ փոփոխություններ են պետք։ Վրաց ժողովուրդը որոշել է, որ չի ուզում ապրել ռուս օլիգարխի ու Ռուսաստանի «սապոգի» տակ, չի ուզում լինել ինչ-որ մեկի սեփականությունը... Իհարկե, մենք պետք է հավատանք մեր ուժերին, որ անպայման կկարողանանք ուղարկել նրանց, չնայած այն հանգամանքին, որ նրանք, իհարկե, ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ»,- ասել է Սաակաշվիլին։