Հետևեք մեզ։

Ադրբեջանը մերժել է ԼՂ այցելելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը

14:07, 20 նոյեմբեր 2023
Ադրբեջանը մերժել է ԼՂ այցելելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի առաջարկած երթուղին։ Պաշտոնական Բաքվից նշել են, թե, ըստ իրենց, ինչպես է եղել իրականությունը։

 

«Ինչպես նշվում է տարածված տեղեկատվության մեջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դիմել է Ղարաբաղ այցելելու համար, պաշտոնական Բաքուն համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության առաջարկին` նշելով, որ այցը պետք է իրականանա Ակնայով դեպի Ստեփանակերտ (խմբ․)։ Տարածված տեղեկության մեջ նշվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է այս առաջարկը և ցանկություն հայտնել գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու համար։ Իրականում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական կողմին ասել է, որ զննելու են ընդամենը երկու հուշարձան, որից հետո անմիջապես գնալու են Ստեփանակերտ (խմբ․)։ Ադրբեջանը դեմ է արտահայտվել։ Ադրբեջանական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան անվանել է ոչ անկեղծ և անթափանց, և չի ընդունել այդ պայմանը։

Վերլուծական