Հետևեք մեզ։

Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի պատրաստվելու մասին

14:26, 20 նոյեմբեր 2023
Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի պատրաստվելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի նախապատրաստության մասին, ասաց, որ ինքը ծանոթ չէ դրանց, պաշտոնական հայտարարություններ են արվում խաղաղության պայմանագրի պատրաստակամության մասին։


Հիշեցնենք, որ շաբաթ օրը Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը տեսնում է նոր էսկալացիայի վտանգ Բաքվի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի պատճառով։ Նա նաև հայտարարեց, որ Երևանը չի հասկանում Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։


«Ցավոք, ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանի պետական ​​մակարդակով նման հայտարարություններին, մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, հետևաբար պարոն Փաշինյանի հայտարարությունների այս հատվածի մասին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն ընդունել Փաշինյանի հայտարարությունները։