Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ում նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարվել։ Տեղեկությունը Hayastan.news-ին հաստատեցին իր աղբյուրները։
Ավելի վաղ Mash տելեգրամ ալիքը հայտնել էր, որ նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց նա ցույց է տվել փախստականի վկայականը։
«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-գրել է աղբյուրը։