Հետևեք մեզ։

Գեղարքունիքի քննչականի պետի պաշտոնից ազատվածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ է նշանակվել

15:48, 20 նոյեմբեր 2023
Գեղարքունիքի քննչականի պետի պաշտոնից ազատվածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ է նշանակվել

2021թ. օգոստոսի 25-ին Արգիշտի Քյարամյանի հրամանով Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել էր Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:

2023-ի հուլիսին, Արման Բաղդասարյանն ազատվել էր նաև Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից․ ՔԿ-ն հայտնեց, որ  այդ պաշտոնին նշանակվել է Սարգիս Մարգարյանը՝  ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։

Բայց, Գեղարքունիքի մարզի քննչականի պետը պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ հոկտեմբերին դատախազությունում պաշտոն է ստացել։ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանով` նա նշանակվել է  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին, Քննչական կոմիտեում ունեցած դասային աստիճանը համապատասխանեցվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանին։

 

 

Վերլուծական