Հետևեք մեզ։

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին

17:29, 20 նոյեմբեր 2023
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: 

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: 

Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Քրոնիկա