Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը

17:46, 20 նոյեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը:

Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քրոնիկա