Հետևեք մեզ։

Ֆրանսիան օգնե՞լ է Հայաստանին 3 տարի առաջվա պատերազմի ժամանակ, 2 ամիս առաջ, ո՛չ. Հայաստանը դարձել է «ֆրանսիական կառավարության խամաճիկը». Ալիև

18:37, 20 նոյեմբեր 2023
Ֆրանսիան օգնե՞լ է Հայաստանին 3 տարի առաջվա պատերազմի ժամանակ, 2 ամիս առաջ, ո՛չ. Հայաստանը դարձել է «ֆրանսիական կառավարության խամաճիկը». Ալիև

Մենք սպասում ենք «խաղաղության պայմանագրի» մեր առաջարկի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։ Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ։ Բայց հիմա՝ սեպտեմբերի 11-ից, երկու ամսից ավելի է, ինչ սպասում ենք ՀՀ կառավարության պատասխանին, ոչ մի պատասխան չենք ստացել։

Այս մասին Բաքվում Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, այժմ Հայաստանը դարձել է «ֆրանսիական կառավարության խամաճիկը», և դա կարող է լուրջ սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության համար։ Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ։ Սակայն Հայաստանի իշխանությունը մտածում է ռևանշի մասին։ Ֆրանսիայի կառավարության կեղծ հաղորդագրությունները, փաստորեն, պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության և, հնարավոր է, հասարակության մոտ, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ։

Ֆրանսիան Հայաստանին չի օգնի, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Նրանց ոչ ոք չի օգնի։ Ֆրանսիան օգնե՞լ է նրանց երեք տարի առաջ, երկու ամիս առաջ օգնե՞լ է նրանց։ Ի՞նչ կարող են նրանք այստեղ անել: Ոչինչ»։

 Ալիևն ընդգծել է՝ «որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր հայտարարությունների վերաբերյալ, այնքան լավ»։

Վերլուծական