Ռուս-վրացական սահմանին վատ եղանակի պատճառով փակ են Վերին Լարսի անցակետը և սահման տանող ճանապարհը՝ մարդիկ արդեն 24 ժամ խցանումների մեջ են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախորդ օրն առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհները փակվել էին։ Այս պահին տարածքում երթեւեկությունը երկու ուղղություններով արգելափակված է։ Խցանումների երկարությունը հասնում է մի քանի կմ-ի։ Վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում գնալ հյուրանոց և սպասել մինչև վաղը։ Հավանականությունը, որ այսօր ճանապարհը կբացվի, քիչ է։
Տեսանյութն՝ այստեղ։