Adidas-ը Ռուսաստան կվերադառնա դեկտեմբերի 7-ից հետո,- հայտնում են լրատվամիջոցները։
Գերմանական ապրանքանիշը ապրանքների մատակարարումներ է հաստատել ԱՄԷ-ի միջոցով։ Սակայն պաշտոնական խանութներ չեն լինի, իսկ գները գրեթե կկրկնապատկվեն։ Հաղորդվում է, որ առաջին կետը կբացվի Մոսկվայում։
Ապրանքները կարելի է գնել միայն Lamoda Sport-ի միջոցով: Այն կվաճառի ոչ միայն Adidas-ի հագուստ, այլ նաև Nike և Puma: