Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտին մնացել է երեք օր։
NEWS.am Sport-ի տեղեկություններով թեկնածություն առաջադրելու մտադրություն ունեն ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։
Նոյեմբերի 22-ին Արաս Օզբիլիզը մամուլի ասուլիսում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կայքը՝ նշելով, որ Օզբիլիսը հանդես է գալու «շատ կարեւոր ուղերձով»:
Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի:
Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը 2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: