Հետևեք մեզ։

Գազայում «Բժիշկներ առանց սահմանների» կլինիկան հայտնվել է կրակի տակ

23:17, 20 նոյեմբեր 2023
Գազայում «Բժիշկներ առանց սահմանների» կլինիկան հայտնվել է կրակի տակ

Բժիշկներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Գազա քաղաքում գտնվող իր կլինիկան երկուշաբթի առավոտյան կրակի տակ է ընկել,-հայտնում է BB-ն։

 

«Մեր գործընկերը տեսել է, որ կլինիկայի մեկ պատը քանդվել է, շենքի մի մասն էլ այրվում է։ Շուրջբոլորը թեժ մարտեր են ընթանում։ Մոտակայք փողոցում նկատվել է իսրայելական տանկ»,- ասվում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ: Կազմակերպությունը հայտնում է, որ կլինիկայում է իր աշխատակիցներից մեկը և նրա 20 հարազատները, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հայտարարության մեջ ավելացրել է, որ կազմակերպության տարբերանշաններով չորս մեքենա, որոնք կայանված են եղել կլինիկայից դուրս, այրվել են, իսկ հինգերորդը, որը կայանված է եղել փողոցում, դատելով իր վիճակից, ջախջախվել է տանկի կամ այլ ծանր մեքենայի կողմից։