Ակնկալում եմ լավ խաղ։ Խորվաթիայի նման թիմի դեմ ընտրական խաղում չի կարող չլինել մոտիվացիա։ Եթե չլինի մոտիվացիա, ապա մարզիչն ու ֆուտբոլիստը պետք է ավարտեն խաղալ: Այս մասին Խորվաթիայի հավաքականի դեմ խաղից առաջ ասել է հավաքականի մարզիչ Պետրակովը․
«Մենք պատրաստ ենք, սպասում ենք այս խաղին աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Բոլոր տղաներն էլ սպասում են, մեծ ցանկություն ունեն ցուցադրել առավելագույնը։ Կազմը կընտրենք առաջիկա մարզումից հետո, կտեսնենք, թե ով ինչ վիճակում է»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։
Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։