Հայաստանը պետք է իր անվտանգությանը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրերի վրայով, այլ հարևանների հետ համագործակցելով; Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր Հայաստանին հրահրելու վարձավճար են ստացել, իրականում ամենամեծ վնասը հասցրել են հայերին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։