Հետևեք մեզ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

01:11, 21 նոյեմբեր 2023
Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
 
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
 Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: Շնորհավորում ենք Հայաստանի թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: