Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել հանրապետություն։
Այս առաջարկը մարզի ղեկավարն արել է տեսաուղերձով՝ ՌԴ մարզերում հասարակական տրանսպորտի պարկի թարմացման արարողության ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահին հանրապետությունում տրանսպորտի ոլորտի վերականգնմանն աջակցելու և, ընդհանրապես, Չեչնիայի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։
«Ես ուզում եմ մեր մեծերից խոսքեր փոխանցել, որ նրանք ինձ նախատում են։ Նրանք խնդրեցին փոխանցեմ, որ այցելեք մեր հանրապետություն», - ասել է Կադիրովը պետության ղեկավարին:
Նա հավելել է, որ Պուտինը «վերականգնել է հանրապետությունը, ոչ միայն ավտոկայանները»։ ՌԴ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել նրան Չեչնիա այցելելու հրավերի համար։
«Այն ամենը, ինչ արվել է հանրապետությունում, արվել է տաղանդավոր, աշխատասեր չեչեն ժողովրդի ձեռքերով»,- ընդգծել է Պուտինը։