Հետևեք մեզ։

Բուք, ձյուն և մերկասառույց․ կան դժվարանցանելի ավտոճանապարհեր

09:53, 21 նոյեմբեր 2023
Բուք, ձյուն և մերկասառույց․ կան դժվարանցանելի ավտոճանապարհեր

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։

 

Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:

 

Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։